ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հաղթանակի գինը բարձրանում է

Հաղթանակի գինը բարձրանում է
02.12.2012 | 13:19

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ օրը Հայաստանի պատվիրակներից չորսից երեքի համար ունեցավ հաղթական ավարտ: Բելառուս Դմիտրի Սապունին ամեն ինչով գերազանցեց Տարոն Սողոմոնյանը (56 կգ, Զովունի): Արդյունքում մրցավարն արդեն երկրորդ ռաունդում ստիպված եղավ դադարեցնել մարտը:
Շատ ուժեղ էր 64 կգ քաշային Գոռ Երիցյանի մրցակից, ուզբեկ Անվար Տուրապովը, ով հասցրել է դառնալ մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող: Նկատենք, որ Գոռն էլ պակաս ներկայանալի կենսագրություն չունի: Նա արդեն հասցրել է լինել Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր: Հաղթելով 11:8 հաշվով՝ մեր մարզիկը դուրս եկավ մեկ ութերորդ եզրափակիչ:
Ծանր մարտ ունեցավ և 75 կիլոգրամ քաշային, պեմզաշենցի Արտավազդ Հարոյանը, սակայն, ի պատիվ իրեն, հանդիպումը հասցրեց հաղթական հանգրվան:
Օրվա միակ պարտությունը մեր մարզիկներից կրեց 49 կիլոգրամ քաշային Հայրիկ Նազարյանը: Նա ունեցավ հավասար մարտ, ցուցատախտակի վրա գրանցվեց 14:14 հաշիվ, սակայն մրցավարական կոլեգիայի որոշմամբ հաղթանակը շնորհվեց բուլղարացի Տինկո Ռոսենով-Բանաբակովին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ